Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում

“Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը իրավաբան-ուսանողների համար կազմակերպում է գիտաժողով “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈւՀ-երի և ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 23-ի ժամը 18-ը:
Ցանկացողները կարող են դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն. 2:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54-01-99, 58-02-99, 22-37-86 կամ այցելել մեր ինտերնետային կայքի գիտաժողովին նվիրված էջը:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսը և գրանցվեն` լրացնելով գրանցման թերթիկը: