Ավարտվեց “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” գիտաժողովի գրանցման փուլը

2004թ.-ի հունվարի 23-ի ժամը 18-ին ավարտվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀԵԻԱ Իրավաբան Ուսանողների բաժանմունքի կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” գիտաժողովի գրանցման փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրեցին 15 իրավաբանական ԲՈւՀ-երի և ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 47 ուսանողներ: Այժմ գիտաժողովին մասնակցելու համար գրանցված 43 ուսանողներից յուրաքանչյուրը մինչև 2004թ.-ի մայիսի 7-ի ժամը 17-ը պետք է իր զեկույցը ներկայացնի ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ: