ՀԵԻԱ 5 անդամներ մասնակցեցին դասավանդողների ուսուցման դասընթացներին

2004թ.-ի ապրիլի 19-ից 20-ը Վանաձորում, ապրիլի 22-ից 23-ը Գորիսում և 25-ից 26-ը Երևանում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներ Արամայիս Մելքոնյանը, Հերմինե Պապինյանը, Գեղամ Այվազյանը, Գայանե Վանյանը և Լիանա Հարությունյանը մասնակցեցին “Փրոջեքթ Հարմոնի” կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող “ԶԱՆԳ” Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպված “Հանրային իրազեկության բարձրացման ծրագրի” դասավանդողների ուսուցման երկօրյա դասընթացներին: Դասընթացները անցկացրեցին ԱՄՆ-ից ժամանած իրավաբան Թիմոթի Բիբաութը, ոստիկան Ռոբերտ Սկարպելլին և մանկավարժ Նիկոլ Վարդանյանը: