Ընտրվեցին ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի պատասխանատուները

2004թ.-ի ապրիլի 29-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի նիստ, որի ընթացքում բաժանմունքի պատասխանատու քարտուղար ընտրվեց Անահիտ Աղաբեկյանը, իսկ ուսուցումների և միջոցառումների պատասխանատու` Միհրան Գալստյանը: ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորhուրդը որոշեց հրատարակել բաժանմունքի “Իրավաբան ուսանող” լրատվամիջոցը, որի պատասխանատու ընտրվեց Ռուսլան Ավետիսյանը: ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2004թ.-ի մայիս ամսվա ընթացքում, որի ժամանակ կընտրվի բաժանմունքի ղեկավար: