Ռադիոհաղորդում նվիրված “Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ.-ին կատարված փոփոխություններին”

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր իրականացնում է “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հեռարձակել 16 ռադիոհաղորդումներ նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: 2004թ.-ի մայիսի 17-ին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերով հեռարձակվեց երրորդ ռադիոհաղորդումը նվիրված “Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ.-ին կատարված փոփոխություններին”: Ռադիոհաղորդման ընթացքում աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ-ին կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և Երևան քաղաքի Ավան գործակալության պետ Սերգեյ Աբրահամյանը: