Քննարկվեց “ՀՀ դատական համակարգում իրականացվելիք հակակոռուպցիոն միջոցառումների 2004-2005թթ. ծրագիրը”

2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Հայաստանի Հանրապետության դատական համակարգում իրականացվելիք հակակոռուպցիոն միջոցառումների 2004-2005թթ. ծրագրի” քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները և համակիր անդամները: Քննարկման արդյունքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը 5 օրվա ընթացքում կամփոփի քննարկման ժամանակ արված բոլոր առաջարկները և “Հայաստանի Հանրապետության դատական համակարգում իրականացվելիք հակակոռուպցիոն միջոցառումների 2004-2005թթ. ծրագրի” վերաբերյալ կկազմի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական առաջարկների նախագիծը, որը այնուհետև ՀԵԻԱ նախագահի կողմից կներկայացվի ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին: