ՀԵԻԱ 3 անդամներ մասնակցեցին դասավանդողների վերապատրաստման դասընթացին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներ Ռոբերտ Գրիգորյանը, Գևորգ Գյոզալյանը և Մինաս Մուրադյանը 2004թ.-ի հունիսի 2-ից 5-ը մասնակցեցին Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված դասավանդողների վերապատրաստման դասընթացին, որին մասնակցեցին այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ: