ՀԵԻԱ մարզային 7 գրասենյակներում սկսվեց հանրային իրազեկության բարձրացման hինգերորդ դասընթացը

2004թ.-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Գավառի, Կապանի և Գորիսի գրասենյակներում 42 մասնակիցների (յուրաքանչյուր գրասենյակում 6 մասնակից) համար սկսվեց հանրային իրազեկության բարձրացման hինգերորդ դասընթացը: Դասընթացը անցկացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն” ծրագրի շրջանակներում: Նախատեսվում է, որ դասընթացի ավարտից հետո, դասընթացին մասնակցած և վերապատրաստված 42 ուսուցանողները հանրային իրազեկության բարձրացման սեմինարներ կանցկացնեն Հայաստանի դպրոցներում: