ՀԵԻԱ գործունեությունը CRINGO-net ցանցում

“CRINGO-net” նշանակում է Կովկասի փախստականների եւ ներքին տեղահանվածների ցանց: Այն կազմված է Երեւանում, Թբիլիսիում, Բաքվում եւ Ստավրոպոլում գտնվող 4 հիմնական կոորդինացիոն կետերից, եւ միավորում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի 66 ոչ կառավարական կազմակերպություններ: Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիան նույնպես ընդգրկված է CRINGO net-ի ցանցում, որի նպատակն է օգնել Կովկասի փախստականներին եւ ներքին տեղահանվածներին:
Սույն թվականի հոկտեմբերի 5-9-ը, Կիեւ քաղաքում կայացավ CRINGO net-ի Գլխավոր Խորհրդաժողովը, որին մասնակցեց նաեւ ՀԵԻԱ ուսանողական բաժանմունքի գանձապետ Խաչիկ Հարությունյանը:
Կիեւում հաստատվեց CRINGO net-ի 2005-2007 թվականների գործունեության ծրագիրը, որն ուղղված է կազմակերպության ռազմավարական նպատակներ իրականացմանը: