ՀԵԻԱ գնահատող խումբը “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում գնահատեց “Ղրղզստանի իրավաբաններ” ասոցիացիայի գործունեությունը

2004թ.-ի նոյեմբերի 1-ից – 5-ը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հկ վարչության անդամ` Արտյոմ Փիլոյանը, ասոցիացիայի անդամ` Ռոբերտ Գրիգորյանը և իրավաբան ուսանողների բաժանմունքի վարչության անդամ, ուսումնական միջոցառումների պատասխանատու` Միհրան Գալստյանը իրականացրեցին “Ղրղզստանի իրավաբաններ” ասոցիացիա հկ (ՂԻԱ) գործունեության գնահատումը: Գնահատումն իրականացվում էր Ամերիկյան իրավաբնների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: ՀԵԻԱ գնահատող խմբին ուղեկցում էր Բելոռուսում և ԱՊՀ-ում կազմակերպությունների զարգացման հարցերով խորհրդատու Ալլա Կոսը:
Գնահատման նպատակը ՂԻԱ-ի իրականացրած աշխատանքների իրական ծավալը տեսանելի դարձնելն էր: Ինչպես նաև կազմակերպության` Ղրղզստանում իրավական բարեփոխումների, և այդ բարեփոխումների արդյունքում փաստաբանների անկախության կայունացման գործընթացին մասնակցելու ընթացքում իրականացրած գործողությունների գնահատումը:
Գնահատող խմբի անդամները հանդիպեցին և հարցազրույցներ ունեցան 22 կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների` այդ թվում Ղրղզստանի պառլամենտի (Ժոգորկու Կենեշ) պատգամավորների, Արդարադատության նախարարության փաստաբանների գործերով հանձնաժողովի ղեկավարի, Միջնորդ դատարանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Զրուցեցին նաև ՂԻԱ-ի վարչության և շարքային անդամների, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների ու “Ղրղզստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հկ նախագահի հետ:
Հարցման ենթարկվածների պատասխանների վերլուծության արդյունքում, 2004թ.-ի նոյեմբերի 5-ին գնահտող խումբը ՂԻԱ-ին ներկայացրեց նախնական, բանավոր հաշվետվություն:
ՀԵԻԱ գնահատող խմբի գրավոր հաշվետվությունը ՂԻԱ-ին կներկայացնի մինչև 2004թ.-ի նոյեմբերի վերջը: