Տեղի ունեցավ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հերթական նիստը

2004 թ.-ի նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի խորհրդի հերթական ժողովը, որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր: Մասնավորապես, ամփոփվեց ԻՈՒԲ համակիր անդամների հաշվառման գործընթացը, քննարկվեցին անդամավճարների հավաքման, գիտակրթական, մարզամշակութային, ուսումնական և այլ ոլորտներում բաժանմունքի առաջիկա գործունեության հետ կապված այլ հարցեր: