Քննարկվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության “Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կանոնակարգը”

2004թ.-ի նոյեմբերի 17-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում անցկացվեց սեմինար նվիրված ՀՀ կրթության և գիտության նախարարության “Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կանոնակարգի” քննարկմանը: Սեմինարը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Փրայսուոթերհաուզքուփերի կողմից իրականացվող “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի աշխատանքներին մասնակցեց և աշխատանքային խմբերից մեկը ղեկավարեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Սեմինարի ընթացքում մշակվեցին և ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ, որոնք հետագայում կներառվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կանոնակարգի” վերջնական տարբերակում: