Կայացավ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մոնիթորինգի հանձնախմբի “Իրավապահ մարմիններ” աշխատանքային խմբի առաջին նիստը

2004թ.-ի նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մոնիթորինգի հանձնախմբի “Իրավապահ մարմիններ” աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցում էին մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեց ՀՀ իրավապահ մարմիններին առնչվող հակակոռուպցիոն օրենսդրության մշակմանը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հնարավոր ներգրավմանը, նրանց ներկայացուցիչների` օրինագծերի աշխատանքային խմբերում ընդգրկվելու, ինչպես նաև վերոնշյալ աշխատանքային խմբի աշխատանքների հետագա կազմակերպմանը առնչվող հարցեր: Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը: